Ինչպես հայտնում է ԱԻՆ կայքը` այսօր ժամը 12.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ ոտիկանության աշխատակիցների կողմից կանխվել է Մազմանյան փողոցի թիվ 2 շենքի 1-ին բնակարանի բնակչի ինքնասպանության փորձը. փրկարարների օգնության անհրաժեշտություն չկա:
Ժամը 11.06-ին քաղաքացի Վարդանյանից ահազանգ է ստացվել, որ ինքը գտնվում է Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 3 շենքի 46-րդ բնակարանում և ցանկանում է ինքնասպանություն գործել:Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Ժամը 12.23-ին ոստիկանության աշխատակիցների կողմից կանխվել է 1979 թ. ծնված Ալիկ Վարդանյանի ինքնասպանության փորձը: Վերջինս “1-03” ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ տեղափոխվել է Մալաթիա-Սեբաստիայի ՈԲ:
Աղբյուրը` Իրավաբան.net