Կորոնավիրուս․ իրավիճակը տարածաշրջանում. 08․06

Հունիսի 8-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։

Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 7,065,597 է։ Մահացել է 404,142 մարդ, բուժվել՝ 3,170,596-ը։

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 476,043-ի։ Բուժվել է 230,226 մարդ, մահացել է՝ 5,963-ը։

Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 8,351-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 173,832 դեպք։ Ապաքինվել է 136,360 մարդ։

Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 171,121 դեպք է գրանցվել, մահացել է 4,711 մարդ, բուժվել՝ 141,380-ը։

Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 7,876 անձի մոտ, որից 4,377-ն ապաքինվել են, 93-ը՝ մահացել է։

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 812-ի։ Մահացել է 13 մարդ, բուժվել է 683 մարդ։

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 13,325-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 4,099 է, վիրուսից 211 մարդ է մահացել։

Վարակվածների և մահացածների թվով այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն առաջատար է։ 1,951,722 վարակված, 110,771 մահ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել