ԱՀԿ-ն վերանայել է դիմակների օգտագործման վերաբերյալ կարծիքը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերանայել է իր առաջարկությունները դիմակների օգտագործման վերաբերյալ և խրախուսում է, որ դրանք մարդիկ կրեն նաև հասարակական տրանսպորտում և խանութներում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսին։

Նախկինում ԱՀԿ-ն հայտարարել էր, որ դիմակներ կրելը խորհուրդ է տրվում միայն COVID-19 ունեցող հիվանդներին:

«ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս կառավարություններին խորհուրդ տալ դիմակների օգտագործումը բնակչության կողմից, որտեղ վիրուսը տարածված է, և ֆիզիկական հեռավորություն պահպանելը դժվար է, օրինակ, հասարակական տրանսպորտում, խանութներում և այլ մարդաշատ վայրերում», – ճեպազրույցի ժամանակ ասել է նա:

Վիրուսի ակտիվ տարածում ունեցող տարածքներում ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս դիմակների օգտագործումը քրոնիկ հիվանդություններով տառապող անձանց և 60 տարեկանից բարձր անձանց համար։ Դիմակ կրելը խորհուրդ է տրվում բոլոր բժշկական մասնագետներին՝ անկախ նրանից՝ գործ ունեն COVID-19 հիվանդների հետ, թե ոչ:

ԱՀԿ-ի առաջարկություններում ընդգծվում է, որ վիրուսից արդյունավետ պաշտպանության համար դիմակը պետք է ունենա առնվազն երեք շերտ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել