Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի գործընկերներին։
«Վրաստանի սիրելի գործընկերներ,
Որպես հայ-վրացական միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար երախտագիտություն եմ հայտնում իմ գործըներներից ու վրաց ժողովրդից Հայաստանի համար այս դժվար պահին մեզ սատարելու եւ աջակցության ձեռք մեկնելու համար: Մեր հարազատ ժողովուրդները համատեղ են հաղթահարել հազարամյակների մարտահրավերները եւ վստահ եմ, որ անտեսանելի այս թշնամու` Կորոնավիրուսի դեմ հաղթանակը տոնելու ենք միասին»,-նշել է նա:
Ինչպես արդեն հայտնել ենք, հունիսի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո առ այն, որ «բուժհաստատություններն արդեն այն վիճակում են, որ կան արդեն հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնց ժամանակին չենք կարողանում հոսպիտալացնել»,-վրացական լրատվամիջոցներն ու հեռուստաընկերություններն ակտիվորեն անդրադարձել են թեմային: Քաղաքական գործիչներ, ակտիվիստներ կոչ են արել կառավարությանը՝ օգնության ձեռք մեկնել Հայասանին։