Ինչո՞վ ավարտվեց «Հրազդան» կիրճում Բարբարայի և Արամայիսի հանդիպումը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Արամայիս Հ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Արամայիս Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. մայիսի 18-ին ժամը` 11:15-ի սահմաններում, Երևան քաղաքի «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտ գտնվող «Հրազդան» կիրճում ձեռքից քաշելու միջոցով բացահայտ հափշտակել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի Բարբարա Դամբերքի ձեռքին եղած պայուսակը, որում եղել է նրա անձնագիրը, միջազգային և գերմանական վարորդական իրավունքի վկայականները, «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսը, դրամապանակը` 200 եվրո և 45.000 ՀՀ դրամ գումարներով, «մաստեր» պլաստիկ բանկային քարտ և արևային ակնոցներ` վերջինիս պատճառելով ընդհանուր` զգալի չափերի 400.000 ՀՀ դրամ գույքային վնաս:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Գործով մեղադրանքը պաշտպանվում է ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել