Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրում է շարունակել տեսանյութեր ու լուսանկարներ անել՝ արձանագրելով խախտումները․
«Խնդրում եմ շարունակեք հանրային վերահսկողության գործողությունները եւ հակահամաճարակային կանոնների ակնհայտ խախտումները հրապարակեք Ձեր ֆեյսբուքյան էջում։
Ցանկալի է դա անել ուղիղ եթերի ֆորմատով, որպեսզի ամիս ամսաթիվը հավելյալ քննելու անհրաժեշտություն չառաջանա։ Խնդրում եմ նշել նաեւ խախտման հասցեն։
Խնդրում եմ արձանագրել միայն այսօրվա դեպքերը՝ պրոցեսի արդյունավետությունը ապահովելու համար։
Օրական 500-ը դարձնենք օրական 5։
Փրկենք մեր հազարավոր ծնողների կյանքերը»,-նշել է վարչապետը։