Բժշկական դիմակները վաղ կիրառության դեպքում կարող են խոչընդոտել հասարակական վայրերում վարակվելուց

Բժշկական դիմակի նախատիպ կարելի է համարել ժանտախտի բժշկի կտուցաձև կաշվե դիմակը, որը հայտնվել է Եվրոպայում՝ 19-րդ դարի կեսերին՝ ժանտախտի համաճարակի ժամանակ։ Կտուցի մեջ են լցրել հոտավետ աղեր, բուժիչ խոտաբույսեր և սխտոր, որպեսզի բժիշկը պաշտպանվի քայքայվող մարմնի սրտխառնոց առաջացնող հոտից, դիմակի ներսում հակաբակտերիալ միջավայր լինի, իսկ աչքերը ծածկել են ապակիով։

19-րդ դարասկզբին որպես դիմակ օգտագործել են խցանով բրդից կապիչներ։

20-րդ դարասկզբին հայտնվել են բամբակյա ֆիլտրով դիմակներ, երբ միկրոմարմինների տարածման Պաստերի փորձի հիման վրա Շրյոդերի կողմից ապացուցվեց դրանց արդյունավետությունը։ Դիմակները լայն տարածում են գտել 20-րդ դարի սկզբում՝ մահաբեր համաճարակ իսպանական գրիպի ժամանակ։ 1920-ական թվականներին բժշկական հաստատությունների աշխատակիցների համար թանզիֆե դիմակների կիրառումը դարձել է պարտադիր։

20-րդ դարի վերջում առավել տարածված են եղել պոլիմերային մանրաթելերից միանգամյա օգտագործման բժշկական դիմակները։

Ոչ կտորից պատրաստված դիմակները դասակարգվում են ըստ նշանակության․ երկու տեսակի՝ պրոցեդուրային կամ ամենօրյա և մասնագիտական (վիրաբուժական)։ Պրոցեդուրային դիմակները սովորական միանգամյա օգտագործման բժշկական դիմակներն են, բաղկացած են եռաշերտ ոչ կտորե նյութերից, մեջտեղում գտնվում է ֆիլտրող շերտը։ Ըստ չափսերի՝ լինում են մեծ՝ ( 175×95 մմ) և մանկական (140×80 մմ)։ Մասնագիտականը քառաշերտ վիրահատական դիմակն է, որն ունի նաև հակահեղուկային շերտ, որը վիրահատությունների ժամանակ դեմքի մաշկը պաշտպանում է կենսաբանական հեղուկների թափանցումից։ Վիրահատական դիմակները կարող են լինել էկրանով և առանց էկրանի։

Հասարակական վայրերում և բժշկական հաստատություններում բժշկական դիմակները մի շարք կլինիկական փորձարկումների են ենթարկվել։ Հասարակական վայրերում 10-ից 8-ի դեպքում դիմակները կիրառվել են առողջ մարդկանց շնչառական օրգանները վիրուսներից պաշտպանելու համար, որոնք փոխանցվում են օդակաթիլային եղանակով։ Արդյունքում պարզվել է, որ բժշկական դիմակները վաղ կիրառության դեպքում կարող են խոչընդոտել հասարակական վայրերում վարակվելուց։

Համաճարակային հետազոտությունների արդյունքները, որոնք անցկացվել են բուժաշխատակիցների հետ, ցույց են տվել, որ էական տարբերություն չի եղել շնչադիմակների և սովորական բժշկական դիմակների կրման դեպքում։

Բայց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս կիրառել բժշկական դիմակներ՝ գրիպների դեմ պայքարելու նպատակով, իսկ օրինակ տուբերկուլյոզի ժամանակ խորհուրդ են տալիս կիրառել շնչադիմակներ։ Ընդհանուր պաշտպանության արդյունավետության համար կարևոր է նաև անձնական հիգիենայի կանոնների պահպանությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել