Մոտ 3 ժամից NASA-ի Քենեդու անվան տիեզերական կենտրոնից կմեկնարկի Dragon-ի թռիչքը 2 տիեզերագնացներով։ Թռիչքը կկատարվի Երևանի ժամանակով մայիսի 28-ին ժամը 00։33-ին։ NASA-ի տիեզերագնացներն են Բոբ Բենքենն և Դագ Հարլին։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Falcon 9 հրթիռի և Crew Dragon տիեզերանավի թռիչքների համար բոլոր ստուգումները բարեհաջող ավարտվել են։
Սա կլինի մարդու առաջին թռիչքը մասնավոր տիեզերանավով․ մինչ այժմ տիեզերագնացների մասնակցությամգ բոլոր հրթիռներն ու տիեզերանավերը կառավարական մակարդակով են տիեզերք ուղարկվել։ Թռիչքից 110 օր հետո տիեզերագնացներ Բոբ Բենքենն ու Դագ Հարլին Crew Dragon-ով կվերադառնան Երկիր։ Դա կլինի տիեզերագնացների առաջին թռիչքն ԱՄՆ տարածքից մոտ վերջին 10 տարում՝ Space Shuttle ծրագիրը չեղարկվել է 2011-ին։
Մանրամասները՝ SpaceX-ի ուղիղ եթերում։