Երևանի քաղաքապետարանում ընթանում է ավագանու հերթական նիստը։ «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկեց օրակարգից հանել «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին որոշման նախագիծը։ Նշվեց, որ մի շարք տարածքներ խնդրահարույց են և հավելյալ քննարկման կարիք ունեն։
Ելույթ ունեցավ «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ նշելով, որ ինքը կպահի Սասուն Միքայելյանի թասիբը, կողմ քվեարկի նախագծի ընդունմանը։ Նա նաև նշեց ԵԿՄ-ի դերի և նշանակության մասին։
Քաղաքապետ Հայկ Մարությանը ևս կոչ արեց թողնել հարցը օրակարգում՝ նշելով ԵԿՄ-ի կարևորության, արված աշխատանքների մասին։ Նա նաև նշեց, որ քննարկում է եղել ԵԿՄ ղեկավարի՝ Սասուն Միքայելյանի հետ։
Ավագանու 17 կողմ, 28 դեմ, 8 ձեռնպահ ձայներով հարցն ընդգրկվեց օրակարգում։
Մանրամասները՝ տեսանյութում