ԱՄԷ-ն Շիրակի մարզին հատկացվել է սննդային 70 փաթեթ

ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան նախաձեռնությամբ, «Խալիֆա բն Զայեդ ալ-Նահյան» մարդասիրական կազմակերպության աջակցությամբ և ՀՀ արտաքին գործերի, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ՀՀ մարզպետարանների հետ համագործակցությամբ իրականացվում է բարեգործական ծրագիր, որի շրջանակներում Հայաստանի 10 մարզերում բնակվող կարիքավոր ընտանիքներ ստացել են շուրջ 13 տոննա սնունդ։

Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։

Ծրագրի շրջանակներում Շիրակի մարզին հատկացվել է սննդային 70 փաթեթ, որը տրամադրվել է Հայաստանի կույրերի միավորման «Գյումրու ուսումնա-արտադրական ձեռնարկությանը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել