Շրջադարձային, աննախադեպ նախագիծ է մեր պատմության մեջ․ վարչապետը՝ Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված առաջին ծրագրի մասին

Կառավարությունը մայիսի 21-ի նիստի ընդունեց տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում առաջին ծրագիրը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որակմամբ նախագիծը շրջադարձային, աննախադեպ է կառավարության պատմության մեջ։

Նախագիծը գործադիրի անդամներին ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Ծրագրի առաջնային նպատակն է խթանել մասնավոր ներդրումների աճը:qt5BqmIZrYo

Ներդրումներն իրականացվելու են պետության կողմից համաֆինանսավորման տրամաբանության ներքո՝ ներկա իրավիճակում մասնավոր կազմակերպություններում ներդրումների ռիսկերը կիսելու և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է պետության մասնակցությունը «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» փակ բաժնետիրական ընկերության «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդում (այսուհետ՝ Ֆոնդ)՝ մինչև 50 (հիսուն) միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ Ֆոնդի փայերի ձեռքբերման եղանակով։

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Ֆոնդի փայերի ձեռքբերումը նախատեսվում է իրականացնել տասը մասնաբաժիններով՝ յուրաքանչյուրը մինչև 5 (հինգ) միլիարդ ՀՀ դրամի չափով։ Ընդ որում, առաջին 5 (հինգ) միլիարդ ՀՀ դրամի չափով փայերի ձեռքբերման դիմաց վճարումը կատարվում է Ֆոնդի փայերի ձեռքբերման հայտը Ֆոնդի կանոններով սահմանված կարգով հաստատվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ յուրաքանչյուր հաջորդ մասնաբաժնի ձեռքբերման դիմաց վճարումն իրականացվում է Ֆոնդի կառավարչի կողմից նախորդ մասնաբաժնի գումարի ներդրումներ իրականացնելու փաստի մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանը գրավոր ծանուցելուց հետո։ Ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ փայի ձեռքբերումը տեղի կունենա Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա՝ նախորդ մասնաբաժնի գումարի ներդրումների վերաբերյալ ներկայացված հաշվետվության արդյունքներով:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կնքել ներդրումային պայմանագիր Հայաստանի Հանրապետության կառավարության՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարի և Ֆոնդի կառավարչի միջև, որում կնախատեսվեն առնվազն հետևյալ պայմանները.

  • մեկ առևտրային կազմակերպությունում, ինչպես նաև փոխկապակցված ընկերություններում Ֆոնդի մասնակցության հանրագումարը պետք է կազմի առնվազն 1 մլն ԱՄՆ դոլարին և առավելագույնը 2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ.
  • Ֆոնդի կողմից ներդրումներ կարող են իրականացվել այն առևտրային կազմակերպություններում, որոնք՝

ա. Ֆոնդի կողմից ներդրման իրականացման դեպքում միաժամանակ կստանան առնվազն նույն չափով ներդրում մասնավոր ներդրողից: Ընդ որում,  մասնավոր ներդրումը պետք է իրականացվի դրամական միջոցներով:  Ֆոնդի և մասնավոր ներդրողի ներդրումների արդյունքում կազմակերպության սեփական կապիտալը պետք է ավելանա այդ ներդրումների հանրագումարի չափով.

բ. Ֆոնդի և մասնավոր ներդրողի կողմից ներդրման իրականացման դեպքում կազմակերպությունը միևնույն ժամանակ կստանա առնվազն այդ ներդրումների հանրագումարի չափով վարկային միջոցներ.

  • Ֆոնդում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ձեռքբերված փայերի դիմաց ստացված միջոցները և դրանց չտեղաբաշխված մասի՝ որպես ավանդ ներդնելու արդյունքում ստացվելիք տոկոսային եկամուտները պետք է օգտագործվեն ներդրումների իրականացման նպատակով, իսկ ընթացիկ ծախսերն իրականացվում են տոկոսային եկամուտների հաշվին, բայց ոչ ավել, քան կազմակերպություններում փաստացի մասնակցության մեկ տոկոսը չգերազանցող գումարի չափով:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերից բխող գործողությունների կատարումը, այդ թվում՝ Ֆոնդի փայերի ձեռքբերման համար անհրաժեշտ փաստաթղթերի ստորագրումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել