Կորոնավիրուսի հաստատված 5606 դեպք կա, որից 70-ը՝ մահվան ելքով․ նոր տվյալներ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5606 դեպք, որոնցից.

  • 2581-ն` առողջացած,
  • 70-ը` մահվան ելքով,
  • 2928 պացիենտ այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 27-ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով)։

 Ընդհանուր առմամբ, կատարվել է 45822 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 335 նոր դեպք և 162 առողջացած։ Կատարվել է 1751 թեստավորում։

Մահվան դեպքի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 64 (տղամարդ), 65 (տղամարդ), 90 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Հիշեցնենք, որ մայիսի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 5271, որից 2419-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 2758-ը, բացասական թեստերը եղել են՝ 44071-ը, մահվան դեպքերը՝ 67-ը, մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 27-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել