Առողջապահության նախարարությունը առաջարկում է փոփոխություն կատարել կառավարության որոշման մեջ։ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա շահառուներին կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի N50-Ն որոշմամբ ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը «30.00»-ից «28.00» դարձնելու հետևանքով օգտվել պետության կողմից ամբուլատոր-առաջնային օղակի միջոցով տրամադրվող անվճար դեղերի հատկացումից:
Գործող որոշմամբ «30.01» անապահովության միավոր ունեցողների թիվը կազմում է շուրջ 200 000 շահառու: Փոփոխություն իրականացնելու դեպքում գործող շահառուների թվին ավելանում է 6114-ով և ցանկում առկա են շահառուներ, որոնք ըստ գործող կարգի դեղերը ստանում եմ 50 % զեղչով, սակայն որոշման փոփոխության արդյունքում դեղերը կստատան անվճար, որոց թիվը կազմում է 21100: Ընդհանուր շահառուների թիվը կկազմի` 27206: Նոր նախաձեռնությամբ շահառուների ցանկում առաջարկվում է ընդգրկել ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված 28.00-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամները:
Նշված շահառուներին, համաձայն կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի թիվ 622-Ն որոշման, տրամադրվում է պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնություն: