Օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով կոչելը պարզապես անհնար է․ Երևանի ավագանու անդամ

Երևանի ավագանու անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանն անդրադարձել է «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով անվանակոչելու հարցին։ Այս մասին նա գրում է․

«Երկու օր է քննարկվում է Զվարթնոց օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով կոչելու հարցը։ Իրականում, գործող օրենքը թույլ է տալիս աշխարհագրական օբյեկտն անվանակոչել նշանավոր անձի անունով, եթե նրա մահից անցել է առնվազն 5 տարի։ Շառլ Ազնավուրը մահացել է 2 տարի առաջ։ Այսինքն՝ այս առաջարկն իրագործելը, անկախ որևէ մարմնի եզրակացությունից և հանրային քննարկման արդյունքներից, պարզապես անհնար է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել