ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է կորոնավիրուսի վարակման հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակին․«Այս տեմպերով գնանք՝ հունիսի վերջին 30 հազար հիվանդ կունենանք՝ հարյուրավոր մահերով. խախտումներ անողները տուգանվելու են»։
Վարչապետը նշել է՝ ելնելով կորոնավիրուսով վարակման դեպքերի դինամիկայից՝ մայիսի 29-ին արդեն կունենանք 10 000 հիվանդացության դեպք, հունիսի 12-ին՝ 20 000 դեպք, ինչը նշանակում է, որ մահվան դեպքերն էականորեն կավելանան: Նա կոչ է արել խստորեն պահպանել պարետատան պահանջները: