Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը Ազգային ժողովում պատասխանում է պատգամավորների հարցին։ Պատասխանելով ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի հարցին՝ հեռախոսային զանգերով տեղորոշման հետ կապված նա նշեց, որ շուտով նոր համակարգ կներդրվի։
«ՀՀ-ն բաժանվելու է 119 շրջանների, որտեղ գործելու են մեկական ոստիկանության և մեկական արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների խմբեր, որոնք ինքնամեկուսացման ցուցում ունեցող անձանց ինքնամեկուսացման փաստը պետք է ստուգեն և համակարգին ազդանշան տան»,-նշեց Ավինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում