Մայիսի 25-ից պարտադիր է դառնում հանրային փակ և բաց վայրերում դիմակների կրումը։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինայնը։
«Կանոնը խախտողները կտուգանվեն ոստիկանության կողմից։ Իրականում այս թուլացումները մեզանից հավելյալ ջանք, ուշադրություն ու պատասխանատվություն են պահանջում, որպեսզի վարակի տարածման արագությունը հնարավորինս պահպանվի այն չափով, որքանով հիմա է և առողջապահական համակարգը կարողանա սպասարեկլ բոլոր հիվանդներին՝ թեթև, միջին և ծանր»,-ասաց պարետը։
Նա նշեց, որ դիմակ ասելով պարտադիր չէ հասկանալ մաին եռաշերտ բժշկական դիմակները, դրանք կարող են լինել անգամ տնային պայամններում ստեղծված դիմակներ։ Հիշեցնենք, որ մայիսի 18-ից կգործարկվի հանրային տրանսպորտը, սննդի փակ օբյեկտները, սպորտսրահները, նախակրթարանները կբացվեն։