Րաֆֆի Հովհաննիսյանը գործող վարչապետ Տիգրան Սարգսյանին հրավիրում է Ազատության հրապարակ ժողովորդին հաշվետվություն տալու:
«Հարգանքով հանդերձ, անկեղծ, ոչ հեգնական, եկեք այստեղ և պատասխան տվեք մեր ժողովրդին, որ փետրվարի 18-ին ասել է Ձեզ՝ ոչ, և ասել է՝ այո, մեր ապագային: Պատասխան տվեք աղքատության, անգործության, անարդարության, արտագաղթի, մենաշնորհների, փոքր և միջին ընտանեկան բիզնեսների խեղտման համար… Թեղուտի վերջին որոշումը Ձեզ ապացույց, Թեղուտի վերջին որոշման համար, ամոթ Ձեզ»,- այսօր՝ մարտի 2-ին, Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
ՀՀ նախագահի նախկին թեկնածուն դիմեց նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ պահանջելով նաև վերջինիս պաշտոնանկությունը՝ պաշտոնական դիրքը չարաշանելու համար:
Այս պահին Ազատության հրապարակում ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net