Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մայիսի 13-ին, դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց որոշումը, որով մերժեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի դատարան ներկայացրած խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը։

Հիշեցնենք, որ անձնական երաշխավորությամբ էին հանդես եկել Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել