Կորոնավիրուսից մահացած 65-ամյա պացիենտը խրոնիկական հիվանդություն չի ունեցել․ ԱՆ

Կորոնավիրուսից մահվան դեպքերը Հայաստանում հասան 48-ի։ Առոջղապահության նախարարության տվյալներով, մահացած 48-րդ պացիենտը եղել է 65 տարեկան տղամարդ։ Նա չի ունեցել խրոնիկական հիվանդություն:

Առանց խրոնիկական հիվանդության արդեն 2-րդ դեպքն է գրանցվում։ Ապրիլի 30-ին տարածված հայտարարության մեջ ևս նշվեց 69-ամյա պացիենտի մահվան դեպք, որը խրոնիկական հիվանդություն չուներ։

Հիշեցնենք, որ գրանցվել է 21 մահ, երբ երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսից մահացած ամենաերիտասարդ պացիենտը եղել է 27 տարեկան։ Մնացած պացիենտների տարիքները եղել են՝ 47, 48, 55, 58, 58, 61, 62, 64, 65, 65, 66, 66, 66, 67, 67, 68, 68, 69, 69, 71, 71, 72, 72, 73, 73, 74, 75, 78, 78, 78, 79, 79, 80, 80, 81, 81, 82, 82, 83, 84, 86, 87, 88, 89, 90, 93:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել