Սյունիքի մարզում կորոնավիրուսի 51 հաստատված դեպք կա

Մայիսի 8-ի դրությամբ Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրոսային հիվանդության 51 հաստատված դեպք։

Այս մասին հայտնում են մազրպետարանից։

«Առկա էտարածման հետեւյալ պատկերը․

Ընդհանուր՝ 51 հաստատված դեպք, որից վերջին օրերին՝ 26 դեպք: 24 հոգի բուժվել է, 27 հոգի բուժում է ստանում, որից՝

  • 19 հոգի՝ Քաջարանից,
  • 5 հոգի՝ Գորիսից,
  • 2 հոգի՝ Կապանից,
  • 1 հոգի՝ Մեղրիից։

Մեղրիի հիվանդի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել էր դեռեւս ապրիլի 1-ին, նա ունի ուղեկցող հիվանդություններ եւ գտնվում է Երեւանում՝ բժիշկների հսկողության տակ:

Հարգելի՛ քաղաքացիներ, ներկայումս արտակարգ դրության պայմաններում ազատ տեղաշարժի ու մի շարք այլ սահմանափակումներ դադարել են գործել, բայց համավարակի վտանգը շարունակում է մնալ, ուստի կարեւոր է յուրաքանչյուրիդ բարձր գիտակցությունը, կարգապահությունն ու պատասխանատու վերաբերմունքը․ շարունակե՛ք խստորեն պահպանել անվտանգ վարքի ու ախտահանման հետ կապված՝ ՀՀ ԱՆ եւ պարետատան ցուցումները։

Հորդորում եւ պահանջում ենք համապատասխան մարմինների ցուցումով ինքնամեկուսացված անձանց՝ պահպանել ինքնամեկուսացման կանոնները եւ խստորեն հետեւել պահանջներին՝ չվտանգելով այլոց առողջությունը:

Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում բոլոր բուժաշխատողներին՝ իրենց ջանքերի համար եւ հիշեցնում բժշկական հաստատությունների ղեկավար անձնակազմին, որ անձնական պատասխանատվություն են կրում բուժանձնակազմի շրջանում վարակի տարածման կանխարգելման հարցում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել