Մայիսի 8-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։
Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 3,910,738 է։ Մահացել է 272,778 մարդ, բուժվել՝ 1,306,204-ը։
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 623-ի։ Մահացել է 10 մարդ, բուժվել է 288 մարդ։
Մինչդեռ Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 6,541-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 104,691 դեպք։ Ապաքինվել է 83,837 մարդ։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 187,859-ի։ Բուժվել է 26,608 մարդ, մահացել է՝ 1,723-ը։
Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 135,569 դեպք է գրանցվել, մահացել է 3,689 մարդ, բուժվել՝ 86,396-ը։
Մինչդեռ Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 2279 անձի մոտ, որից 1,576-ն ապաքինվել են, 28-ը՝ մահացել է։
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 3029-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 1218 է, վիրուսից 43 մարդ է մահացել։
Վարակվածների և մահացածների թվով այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն է։ 1,273,887 վարակված, 76,475 մահ։