Մայիսի 6-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։
Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 3,711,425 է։ Մահացել է 259,796 մարդ, բուժվել՝ 1,225,552-ը։
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 610-ի։ Մահացել է 9 մարդ, բուժվել է 269 մարդ։
Մինչդեռ Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 6,418-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 101,650 դեպք։ Ապաքինվել է 81,587 մարդ։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 165,929-ի։ Բուժվել է 21,327 մարդ, մահացել է՝ 1,537-ը։
Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 131,744 դեպք է գրանցվել, մահացել է 3,584 մարդ, բուժվել՝ 78,202-ը։
Մինչդեռ Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 2127 անձի մոտ, որից 1,536-ն ապաքինվել են, 28-ը՝ մահացել է։
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 2,782-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 1135 է, վիրուսից 40 մարդ է մահացել։
Նշենք նաև, որ ամենացածր վարակվածության ցուցանիշը գրանցվել է Կոմորյան կղզիներ կղզի-պետությունում, որը գտնվում է Հնդկական օվկիանոսում՝ Աֆրիկայի և Մադագասկարի միջև։ Պետությունը 4 կորոնավիրուսով վարակված ունի։
2-րդ տեղում է Արևմտյան Սահարան (6), 3-րդ տեղում՝ Բութանը (7)։