Ժողովրդավարությունը մեր ծրագրի կարևորագույն դրույթներից մեկն է։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, Ազգային ժողովի ամբիոնից ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պատիվ ունեմ արձանագրել, որ ՀՀ-ում 2018 թվականի մայիսից ի վեր հաստատված է ժողովրդավարական կայունություն։ Հայաստանի Հանրապետությունը կայուն ժողովրդավարական պետություն է։ ՀՀ-ում շատ երկար տարիներ հաստատված է եղել աֆտորիտար կայունություն, և աֆտորիտար կայունության ֆոնին ժողովրդավարական կայունությունը երբեմն կարող է թողել անկայունության տպավորություն։
Պատիվ ունեմ արձանագրել, որ ՀՀ-ում չկա որևէ քաղաքական, կրիմինալ, մաֆիոզ ուժ, որն ի վիճակի լինի խաթարել ՀՀ-ում ժողովրդավարական կայունությունը, որը ի վիճակի լինի ՀՀ-ում կասկածի տակ դնել 2018 թվականին տեղի ունեցած ոչ բռնի, ժողովրդական, թվաշյա հեղափոխություն»,-ասաց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում