Նախարարությունը կոչ է անում ճանապարհաշինական ընկերություններին ակտիվորեն մասնակցել ճանապարհների վերականգնման աշխատանքների մրցույթներին

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում
հայտարարվել են չորս ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքների մրցույթներ։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կոչ է անում ճանապարհաշինական ընկերություններին ակտիվորեն մասնակցել արդեն հայտարարված և առաջիկայում հայտարարվելիք մրցութային գործընթացներին։

Այս մասին տեղեկացնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Տեղեկացնենք‚ որ Մ11-Ախպրաձոր կմ 0+000-կմ 7+828 (չափաբաժին 1) և Մ11-Ախպրաձոր կմ 7+828-կմ 14+480 (չափաբաժին 2)  վերականգնման շինարարական աշխատանքների մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 7-ն է‚ Լուկաշին-Հ17 3,2 կմ երկարությամբ‚ ինչպես նաև Դաստակերտ-Նժդեհ-Ցղունի մոտ 5.2 կմ ճանապարհային հատվածների վերականգնման մրցույթներին մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 14-ն է։

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում առաջիկայում կհայտարարվեն ևս 8 ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքների մրցույթներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել