Մարտի մեկը ՀԱԿ-ի հետ միասին կհարգենք: Այս մասին Ազատության հրապարակում ասաց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
Վաղը ժամը 12-ին նա պատրաստվում է Ազատության հրապարակում բաց ասուլիս տալ, որից հետո գնալու են ծաղիկ դնելու Միասնիկյանի արձանի մոտ՝ մարտի մեկի զոհերի համար: Վերջինս կոչ արեց նույնն անել նաև քաղաքացիներին:
Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց ՀԱԿ-ին, որ որոշել են իրենց էլ մասնակից դարձնել այդ միջոցառմանը, ինչպես նաև մարտի մեկի երեկոյան Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունենալիք հոգեհանգիստ:
ՀՀ նախագահի նախկին թեկնածուն հաջորդ հաղթահավաքի օր հայտարարեց շաբաթ օրը՝ մարտի երկուսը:
Նա հայտnեց, որ այդ օրը կպատասխանի շատ ու շատ հարցերի և կտեղեկացնի իրենց հետագա անելիքների մասին:
«Մարտի երկուսին կերևա մեր ազգի բռունցքը»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net