Ցավալի է, բայց վերջին օրերին ավելացել է ծանր վիճակում գտնվող պացիենտների թիվը. Արսեն Թորոսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ուղիղ եթերի ընթացքում անդրադարձան կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին, սահմանափակումների թեթևացմանը և հետագա քայլերին:

Արսեն Թորսյանը նշեց, որ վերջին օրերին վարակվածների թվի մեծացումը կապված է մի քանի գործոնների հետ՝  սկսած նրանից, որ ունեցել ենք թուլացումներ, նաև որոշակի օջախանման դեպքեր, երբ կանոնները լավ չեն պահպանվել։

«Այսօր արդեն ունենք 65 ծանր վիճակում գտնվող քաղաքացի և 35 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի, որոնցից 9-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքի: Սա դեռ մեծ բեռ չէ առողջապահական համակարգի համար: մենք այսօր կարող ենք ակտիվ 3-4 հազար դեպք վարել: Այս պահին ունենք 850 պացիենտ հիվանդանոցներում, և ևս մոտ 350 հոգի հյուրանոցներում են: Մեխ խնդիրն է, որ գոնե ուղիղ գծով առաջ գնանք, այսինքն մեր մաքսիմումից չանցնենք, որպեսզի ստիպված չլինենք ոչ հիվանդանոցային պայմաններում բուժօգնություն մատուցել»,-նշեց նախարարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել