Ես չեմ հավատում, որ Սերժ Սարգսյանը «Ռանչպարների կանչը» կարդացել է: Այս մասին Ազատության հրապարակում ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի ժամանակ ասաց երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը:
Նրա խոսքով՝ այդ գիրքն «Ավետարանի» պես է, եթե մարդ նման գիրքը չի կարդացել, ապա նա իրավունք չունի Հայաստան կառավարելու:
Ռուբեն Հախվերդյանը հիշեց իր հարցազրույցներից մեկը, որտեղ ասել է՝ Սերժ, եթե քո մայրիկը 30.000 դրամ թոշակ ստանար, ինչպես կզգայիր քեզ:
Աղբյուրը՝ Իրավաբան.net