Ալեն Սիմոնյանը պետք է հրաժարական տա ԱԺ փոխխոսնակի պաշտոնից. փաստաբան

«Պարոն Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան եթերից հետո պետք է հրաժարական տա ԱԺ փոխխոսնակի պաշտոնից, հակառակ դեպքում ինքնասիրական նկրտումները որևէ իրական հիմք և արժեք չունեն:

Ինչ վերաբերում է բուն դեպքին, ապա այն իհարկե խեղաթյուրված է ներկայացվում:

Դրա մասին, անհրաժեշտության դեպքում, կխոսի Արթուր Դանիելյանը:

Ամեն դեպքում, առկա է և անհերքելի ՀՀ քրեական օրենսգրքի 112 կամ 113 հոդվածներով արգելված արարքը առերևույթ կատարելու փաստը:

ՀՀ գլխավոր դատախազը պարտավոր է միջնորդել ԱԺ-ին, իսկ վերջինս՝ պարտավոր է թույլատրել պատգամավոր Ա.Սիմոնյանին ենթարկել քրեական պատասխանատվության:

Իսկ հարցի բարոյական կողմին կանդրադառնան այլ անձինք»,-այս մասին հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ Ալեն Սիմոնյանը հայտնել է․ «Ի պատասխան իմ հասցեին հնչեցված հայհոյանքին՝ գլխով ջարդել եմ Արթուր Դանիելյանի քիթը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել