Ալեն Սիմոնյանը ներկայացրել է այսօր տեղի ունեցած ծեծկռտուքի մանրամասները․ ո՞վ է սկսել կռիվը

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի ընթացքում ներկայացրել է այսօր տեղի ունեցած ծեծկռտուքի մանրամասները։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հայտնել է, որ փողոցում հարձակման է ենթարկվել Ալեն Սիմոնյանը։

««Ադեկվատ»-ի ներկայացուցիչ Արթուր Դանիելյան անունով անձը սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել ԱԺ փոխնախագահի հասցեին, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել։

Ակնկալում եմ իրավապահ համակարգի ամենախիստ արձագանքը. սա ոտնձգություն է ոչ միայն իմ գործընկերոջ, այլեւ պետականության դեմ»,-նշել է նա։

Սակայն մյուս կողմը պնդում է, որ Ալեն Սիմոնյանն է հարձակվել Արթուր Դանիելյանի վրա։ Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել է, որ Արթուր Դանիելյանը տեղափոխվել է «Էրեբունի» հիվանդանոց։

«Արթուր Դանիելյանին վիրահատելու կարիք չկա, շուտով կվերադառնանք ոստիկանության Կենտրոնական բաժին»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել