Պատգամավորները շրջանառության մեջ են դրել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը քրեականացնող նախագիծ

Ազգային ժողովի պատգամաբվոր Սոնա Ղազարյանը տեղեկացնում է․

«Մեծ եղեռնի 105-րդ տարելիցին ընդառաջ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանը, Վլադիմիր Վարդանյանը, Լիլիթ Մակունցը, Հովհաննես Հովհաննիսյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Մխիթար Հայրապետյանը, Սարգիս Խանդանյանը, Արսեն Ջուլֆալակյանը և Թագուհի Ղազարյանը համատեղ շրջանառության մեջ են դրել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը քրեականացնող նախագիծ:

Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ մենք պետք է մեր հաստատակամ քայլերն անենք ցեղասպանությունների կանխարգելման գործում՝ ասելով #ԱյլևսԵրբեք»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել