Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում խոսել է Վարդենիսում ստեղծված իրավիճակի մասին։
«Այս պահին ունենք հաստատված կորոնավիրուսով վարակման 47 դեպք, բոլորը Վարդենիս քաղաքում են։ 12-ը հիվանդանոցի աշխատակիցներ են, որոնցից մեկն է բժիշկ: Ունեն պոլիկլինիկայում հաստատված 9 դեպք, որից երկուսը բժիշկ են։ Խնդիր ունենք պարզելու, թե որտեղից է վարակվել առաջին վարակակիրը՝ բժշկուհին և ում հետ է շփում ունեցել, որպեսզի հասկանանք սկզբնաղբյուրը որտեղից է Վարդենիս քաղաքում հայտնվել»։
Գնել Սանոսյանը նշել է, որ Վարդենիսի պոլիկլինիկան հիմա չի աշխատում, թեժ գծին հաղորդել են պոլիկլինիկայի բժիշկների հեռախոսահամարները, որպեսզի կարիքի դեպքում զանգեն քաղաքացիները, հիվանդանոցը գործում է մասնակի, հիվանդանոցի շտապօգնության բաժանմունքն ամբողջովին է գործում և անհրաժեշտության դեպքում հիվանդներին կտեղափոխեն Մարտունու բժշկական կենտրոն:
https://www.facebook.com/gnel.sanosyan.1/videos/2621111581462125/