Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը հայտարարություն է տաարծել, որում ասվում է․
«Սիրելի սյունեցիներ, ուրախությամբ տեղեկացնում եմ, որ մարզում կորոնավիրուսով հիվանդ բոլոր պացիենտների կրկնակի թեստը եղել է բացասական:
Բոլոր վարակակիրներն առողջացել են և դուրս են գրվել հիվանդանոցից: Սա իհարկե և գոհացնող է, և պարտավորեցնող: Այդ կապակցությամբ հորդորում եմ խստորեն հետևել պարետատան ցուցումներին, ցուցաբերել խոհեմություն և հասարակական պատասխանատվություն: Հետևեք պաշտոնական լրահոսին, մի տրվեք խուճապի և պահպանեք զգոնությունը: Իմ խորհին շնորհակալությունն եմ հայտնում այս օրերին անձնվիրաբար աշխատող բոլոր բուժաշխատողներին, ովքեր, անշուշտ, մերօրյա հերոսներն են»: