Էջմիածնի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Հայտարարությունների տեղադրման օրինական և թույլատրելի տարբերակը քաղաքի բանուկ հատվածներում տեղադրված հայտարարությունների անվճար ցուցատախտակներին փակցնելն է:
Քաղաքապետ Դիանա Գասպարյանի հանձնարարությամբ, Էջմիածնի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում՝ հայտարարություններից, գովազդներից և տարատեսակ պաստառներից մաքրվում են հասարակական նշանակության շենքերի պատերն ու հենասյուները:
Մեր քաղաքի մաքրությունն ապահովելու, ինչպես նաեւ պատերն ու հենասյուները աղտոտող գովազդների ու հայտարարությունների տարածման անընդունելի ձեւերից խուսափելու նպատակով քաղաքի բանուկ հատվածներում տեղադրված են հայտարարությունների համար նախատեսված հատուկ ցուցատախտակներ:
Կոչ ենք անում խուսափել հայտարարությունների փակցման անօրինական եւ միաժամանակ անընդունելի ձևերից: Օրինախախտների նկատմամբ կկիրառվի օրենքով սահմանված վարչարարություն»: