Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնում է․ «Ապրիլի 15-ին պարետատան կազմակերպած արդեն երկրորդ հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը:
Հայաստան են բերվել.
- ավելի քան 87 000 պաշտպանիչ բժշկական զգեստ,
- 24 000 բժշկական դիմակ,
- 20 000 KN95 պաշտպանիչ դիմակ,
- 101 հեռահար ջերմաչափ,
- բժշկական գործիքներ,
- բիոքիմիական հումք կորոնավիրուսի աշխտորոշման թեստեր պատրաստելու համար:
Խմբաքանակի մեծ մասը ձեռք է բերվել ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) կողմից, Էդուարդո Էռնեկյանի ընկերությունների, Իմ քայլը հիմնադրամի, Իզմիրլյան հիմնադրամի, Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան, Սուրբ Սարգիս Մարդասիրական Հիմնադրամի, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և այլ դոնորների տրամադրած ֆինանսական միջոցներով:
Ինքնաթիռով փոխադրվել են նաև ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռք բերված, ինչպես նաև չինացի բարերաների նվիրաբերած բժշկական պարագաներ և սարքավորումներ:
Շնորհակալություն ենք հայտնում գործընթացում ներգրավված բոլոր գերատեսչություններին, ինչպես նաև Չինաստանի կառավարությանը՝ թռիչքի իրականացմանն աջակցելու համար»,-նշել է նա:
https://www.facebook.com/tigran.avinyan/videos/2124789551000693/