Ապրիլի 6-ի վաղ առավոտյան «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ Ակնալիճ գյուղից դանակահարված երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց։ 25-ամյա երիտասարդը հայտնել էր, որ վնասվածքները ստացել է ընկնելու հետևանքով։
Ոստիկանության տեղեկատվության համաձայն, պարզվել է, որ երիտասարդին դանակահարել է համագյուղացին։ Բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 9-ին 18-ամյա կասկածվողը ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին ու տվել խոստովանական բացատրություն։ Հայտնաբերվել է նաև դանակը։ Դեպքի հանգամանքները և արարքի շարժառիթը պարզելու համար տարվում է քննություն։