ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ առավոտյան ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ բոլոր պետական ուսումնական հաստատություններում դասերը մեկնարկել են:
Բացայկայությունների թիվն այլ ուսումնական օրերից չի տարբերվում:
ՀՀ ԿԳՆ-ն հիշեցնում է, որ ուսումնական հաստատությունների տարածքում քաղաքական գործունեությունն ու քարոզչությունն արգելված է ՀՀ օրենսդրությամբ:
Հիշեցենք, որ այսօր ՀՀ բուհերի ուսանողներից շատերը որոշել են անժամկետ դասադուլ սկսել ժամը 11:30-ին, ԵՊՀ գլխավոր մասնաշենքից:
«Մենք ՀՀ ուսանողներս պահանջում ենք անվավեր ճանաչել կեղծված ընտրությունները և անցկացնել նոր ընտրություններ։ Այդ պահանջով հայտարարում ենք անժամկետ դասադուլ։ Կոչ ենք անում բոլոր ուսանողներին, համախմբվել և տեր կանգնել ազգի ձայնին»,- ասվում է «Դասադուլ» ֆեյսբուքյան էջում։
Աղբյուրը` Իրավաբան.net