Արարատում կորոնավիրուսի դեպքերը 179-ն են, գրանցված վերջին մահվան դեպքով պացիենտը ևս Արարատի մարզի բնակիչ էր

Ապրիլի 8-ի դրությամբ Արարատի մարզում կորոնոավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվն այս պահին 179 է։

Այս մասին հայտնում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

«Ցավով տեղեկացա, որ առավոտյան Արտաշատի բժշկական կենտրոնում մահվան ևս մեկ դեպք է գրանցվել։ 80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային հիպերտենզիա, կախեքսիա, ծերունական սկլերոզ։ Վերջինս Արարատի մարզից էր»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել