Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Եվս մեկ սոցիալական աջակցություն՝ ուղղված մեր միայնակ տարեցներին և բազմազավակ ընտանիքներին Կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ տնօրինության հետ ունեցած հանդիպման արդյունքներով, վերջիններիս նախաձեռնությամբ Հրազդանի տարածաշրջանի շուրջ 240 միայնակ տարեցների և բազմազավակ ընտանիքների կհատկացվեն մեկշաբաթյա առաջին անհրաժեշտության սննդի զամբյուղներ:
Աշխատանքները մեկնարկել են այսօրվանից:
Շնորհակալ եմ «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ տնօրինությանը՝ սոցիալական այս կարևոր նախաձեռնության համար:
Առո՛ղջ եղեք»: