Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսանը հրապարակել է լուսանկարներ՝ ներկայացնելով կարանտինում պահվող մարդկանց մատուցվող սնունդը:
«Հատուկ կարանտինային վայրերում գտնվող քաղաքացիներին տրամադրվող սնունդի մասին.
Նախաճաշ – ձու, նրբերշիկ, պանիր, հաց ու լավաշ,
Ճաշ – հարիսա, թաբուլե, եգիպտացորեն, հաց ու լավաշ,
Ընթրիք (սա երեկվանն է)- խորոված:
Ջուրը անսահմանափակ:
Մեծ հպարտությանբ կարող եմ ասել, որ այ սենց է մեր պետությունը հոգում իր քաղաքացիների մասին»,-նշել է նա: