Քաղաքապետի կարգադրություն. 9 միլիոն դրամ ՀՈԱԿ-ին՝ «Թումանյանապատում» գրական-երաժշտական-պարային ներկայացման համար

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մարտի 23-ին կարգադրություն է ստորագրել, որի համաձայն «Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոն» ՀՈԱԿ-ին 9 միլին 140 հազար դրամ է հատկացրել՝ «Թումանյանապատում» գրական-երաժշտական-պարային ներկայացման իրականացման աշխատանքներին աջակցելու նպատակով:

Կարգադրության մեջ մասնավորապես ասվում է.

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2020 թվականի հունվարի 14-ի հ.28-Ա որոշման 8-րդ հավելվածը (աղյուսակ 1), ինչպես նաև հաշվի առնելով Երևանի քաղաքապետի տեղակալի 11.03.2020թ. հ.02/13-19988h գրությունը՝ Հ. Թումանյանի ստեղծագործությունների մոտիվների հիման վրա ստեղծված «Թումանյանապատում» գրական-երաժշտական-պարային ներկայացման իրականացման աշխատանքներին աջակցելու նպատակով.

1.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեով Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների) մասով բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 09 խմբի 01 դասի «04. Աջակցություն համայնքային և ոչ համայնքային կազմակերպությունների ծրագրերին» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով նախատեսված գումարներից «Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոն» ՀՈԱԿ-ին, որպես աջակցություն, հատկացնել 9140.0 (ինը միլիոն հարյուր քառասուն) հազար դրամ` լիազորելով կնքելու նվիրատվության պայմանագիր։

2. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա։

3. Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանի վրա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել