«Ստանդարտացման և չափագիտություն ազգային մարմնի» կողմից գործողության մեջ է դրվել բժշկական դիմակի ՀՍՏ ԳՕՍՏ-Ռ 58396-2020 ստանդարտը: Այս մասին տեղեկանում ենք մարմնի մամուլի ծառայությունից։
«Այն Գերմանիայում մշակված, եվրոպական չափանիշներին համապատասխանող, նաև Ռուսաստանի Դաշնությունում ընդունված ստանդարտ է, որը Հայաստանի Հանրապետությունը դրել է գործողության մեջ:
Ստանդարտը ձեռք բերելու համար տնտեսավարողները կարող են առցանց գնում կատարել sarm.am էլեկտրոնային հասցեից կամ թղթային տարբերակը գնել մեր մարմնից:
Այն գործողության մեջ է դրվել մարտի 24-ից: Ստանդարտին համապտասխանող բժշկական դիմակներ արտադրելու համար լիցենզավորում պարտադիր չէ»,-նշված է հայտարարության մեջ: