ՀՀ քաղաքացիների երրորդ խումբը Վրաստանից վերադարձավ Հայաստան

ՀՀ քաղաքացիների երրորդ խումբը մեկնեց Հայաստան։

Այս մասին տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

Ապրիլի 3-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների հերթական խմբի մեկնումը Հայաստան։

Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 31 քաղաքացիների մեկնումը հայրենիք։

Տեղեկացնենք, որ Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով, փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել