ТАСС. Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 13 000-ը

Նոր տեսակի կորոնավիրոսով պայմանավորված հիվանդությունից Իտալիայում վերջին մեկ օրում 727 մարդ է մահացել՝ մահացության ընդհանուր ցուցանիշը  հասցնելով 13 155-ի: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Քաղպաշտպանության գործակալության ղեկավար Անջելո Բորելին:

«Բուժվածների թիվը հասել է 16 847-ի, որը 1118-ով ավելին է նախորդ օրվա ցուցանիշից: Մահացածների թիվը մեկ օրում կազմել է 727 մարդ: Ներկա պահին 80 575 վարակակիր կա։ Վարակվածների թիվը, ընդհանուր առմամբ, հասել է 110 574-ի»,- ասել է Բորելին։

Հիշեցնենք, որ  օր առաջ երկրում արձանագրվել է վարակման դեպքերի ռեկորդային ցածր ցուցանիշ՝ 1600 դեպք, սակայն մեկ օր անց այդ թիվը գերազանցել է 2000-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել