ՀՀ ոստիկանությունը 10 օրով երկարաձգում է քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեության դադարեցումը

Քանի որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումները 10 օրով երկարաձգվել են, ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների՝ քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը նույնպես նշված ժամանակահատվածում դադարեցվում է: Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով որոշումները քաղաքացիները կարող են բողոքարկել կամ դրանցով նշանակված տուգանքների վճարումը տարաժամկետել առցանց։

Դիմումը կարող եք ուղարկել e-request.am կայքի միջոցով, տուգանքների վճարումը տարաժամկետելը հնարավոր է նաև roadpolice.am կայքով։

Դիմումը կարող եք ուղարկել նաև [email protected] էլեկտրոնային հասցեին։

Գործում է նաև ճանապարհային ոստիկանության «Թեժ գիծ» ծառայության 1-77 հեռախոսահամարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել