32-ամյա տղամարդը արտադրամասից մետաղյա տարաներ էր գողացել, իսկ մեկ ամիս առաջ նույն արտադրամասից հափշտակել էր մետաղյա թիթեղներ

Ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Բյուրեղավան քաղաքի 32-ամյա մի բնակիչ վարչական տարածքում գողություններ է անում:

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։

Մարտի 27-ին, ժամը 18-ի սահմաններում, քրեական հետախույզները ստացված տեղեկություններն իրացնելով, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցից կասկածվողին բերման ենթարկեցին ոստիկանության Կոտայքի բաժին:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17-ի սահմաններում, նա Բյուրեղավանում, չշահագործվող արտադրամասի տարածքից մետաղյա տարաներ էր գողացել, իսկ մոտ մեկ ամիս առաջ նույն արտադրամասից հափշտակել էր մետաղյա թիթեղներ:
Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնը մասամբ առգրավված է: Հանգամանքներն ու վնասի չափը պարզվում են:Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել