Ոստիկանները բացահայտել են փայտանյութով բեռնված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, մարտի 27-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում ստուգել են Ադամյան փողոցի 45-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան:

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։

Վարորդը հայտնել է, որ վառելափայտը ձեռք է բերել Տավուշի մարզի Նավուր գյուղի հանդամասից, բայց համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:

Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Ապօրինի ծառահատման մեկ այլ դեպք էլ ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները բացահայտեցին երկու օր անց:

Մարտի 29-ին, ժամը 18.30-ի սահմաններում, դարձյալ Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում իրավապահները ստուգեցին Հնաբերդ փողոցի 62-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ԻԺ-27175» մակնիշի մեքենան: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Հանգամանքները պարզվում են: Նշված դեպքերով նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել