Ի՞նչ է ասել Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին. Մանրամասնում է Րաֆֆի Հովհաննիսյանը (Տեսանյութ)

ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ անդրադարձավ երեկ Սերժ Սարգսյանի հետ տեղի ունեցած  հանդիպման մանրամասներին:

 

«Ես ասացի ճանաչել ժողովրդի հաղթանակը, պատասխանը` «ոչ»,… նոր ընտրություն Հայաստանի ժողովրդի ապագայի համար, պատասխանը` «ոչ»: Պատրաստ չե՞ք նոր ընտրության, ժողովրդի հաղթանակն ընդունելուն, այդ դեպքում պատժեք բոլոր ընտրակեղծարարներին, պատասխանը` «ոչ»: Անցնենք համամասնական ընտրակարգի և կազմակերպենք խորհրդարանական ընտրություններ, պատասխանը` «ոչ»… Ես այլևս ասելիք չունեմ, եթե իրենք խոսելիք ունեն՝ նախագահից մինչեւ նախարար, թող խոսեն»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Նա նշեց, որ պայքարը շարունակելուն են հանդարտ, սահմանադրական եւ հետևողական, ժողովրդական շարժումը չի մարելու, գնալու են դեպի հաղթանակ:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել