Կորոնավիրուսի հաստատված դեպքերը հասել են 424-ի. երեկվա նույն ժամի համեմատ ավելացել է 52-ով

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մարտի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 424, որից 30-ը՝ առողջացած, 391-ը՝ փաստացի բուժվող, բացասական թեստերը եղել են՝ 2054-ը, մահվան դեպքերը՝ 3-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 28-ի ժամը 10-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվը 372 էր, որից 28-ը՝ առողջացած, իսկ մահվալ ելքով դեպք՝ 1-ը:

Ավելի ուշ՝ 21:00-ին, հայտնեցին, որ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 407, որից 30-ը՝ առողջացած, մահվան դեպքը 1-ն է: Եվս 2 մահ գրանցվեց կեսգիշերին մոտ, որի մասին հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել