Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը մեկ օրում նոր ռեկորդ է սահմանել։ 24 ժամվա ընթացքում ահացել է 969 մարդ, հայտնում է CNN-ը՝ հղում անելով երկրի առողջապահության արտակարգ իրադրության հարցերով հանձնակատար Դոմենիկո Արկուրին։
«Այսօր արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 10 950-ի դեպք, 589 մարդ ապաքինվել է։ Ցավոք, մահացել է 969 մարդ», – նշել է Արկուրին։ Այս պահի դրությամբ՝ Իտալիայում հաստատվել է կորոնավիրուսի 86,498 դեպք, որոնցից 9134-ը՝ մահվան ելքով։
Նշենք, որ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին հայտարարել է COVIND-19 կորոնավիրուսային վարակի բռնկումը համաճարակի մասին: ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ աշխարհում արդեն ավելի քան 559,143 մարդ է վարակվել, ավելի քան 25,278մարդ մահացել է: